Իմ ամառը

Ես իմ ամառային արձակուրդն անցկացնելու եմ ամառանոցում։ Մնալու եմ այնտեղ գրեթե երկու շաբաթ։ Ես շատ եմ հավանում իմ ամառանոցը և շատ եմ ուզում գնալ այնտեղ։ Հետո, երբ վերադառնանք, գնալու ենք Վանաձոր։ Վանաձորում ես ունեմ յոթ տարեկան եղբայր, ես նրա հետ գնում եմ բատուտ։ Ես իմ ամառանոցում շատ — շատ եմ սիրում ջրոցի խաղալ։ Ամառանոցում ունենք նաև լողավազան, որտեղ լողում եմ։ Ամռանը շատ եմ սիրում պաղպաղակ ուտել։ Երբ տեսնում եմ, որ դրսում շատ ուժեղ արև է, ես տանը գիրք եմ կարդում, իսկ երեկոյան մայրիկիս հետ դուրս եմ գալիս զբոսանքի։

Իմ մասին

Ես 8 տարեկան եմ, սիրում եմ նկարել, խաղալ հեռախոսային խաղեր։ Սիրում եմ ուտել պաղպաղակ, շատ եմ սիրում նաև գազավորված ըմպելիքներ։ Ես շատ եմ սիրում քնել և տարբեր երկրներ ճամփորդել։ Իմ սիրած ծաղիկը յասամանն է։